00:00:00

Էրդողանը վստահություն է հայտնել, որ կհաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:48, 15 մայիս 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի։

«Մենք մայիսի 28-ին կհավաքենք ձայների ավելի բարձր տոկոս քան մայիսի 14-ին՝ ակնկալելով հաղթանակ: Հուսով եմ՝ այն պատմական կլինի»,- իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահը։ 

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ստացել է ձայների 49,62%-ը, և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որը ստացել է 44,89%-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր