00:00:00

Վրաստան հայ այցելուների թիվը 4,5 անգամ գերազանցում է ադրբեջանցիների թվին

21:34, 15 մայիս 2023 Աշխարհ

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։

Ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4,5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը։

Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256,8 հազար, երկրորդում  Թուրքիան՝ 216,4 հազար այցելու։

Ի դեպ, Ադրբեջանը դեռ չի բացել իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համավարակից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր