Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ հայտարարել է, որ հակահարձակման համար պահանջվում է «մի քիչ ավելի ժամանակ»։ Ուկրաինացի ղեկավարը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո, գրում է kommersant.ru-ն։
«Ուկրաինան շատ կարևոր հակահարձակողական քայլեր է նախապատրաստում... Մեզ իսկապես ավելի շատ ժամանակ է պետք։ Շատ չէ»,- ասել է Զելենսկին:
Բրիտանական կառավարության ղեկավարն իր հերթին ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը «շրջադարձային կետում» է։ Նա նաև խոստացել է ամուր աջակցություն Ուկրաինային։