Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել Ուկրաինայի նախագահի Բեռլին կատարած այցի ընթացքում։
«Ուկրաինան պատրաստ է հակամարտության խաղաղ լուծմանը, բայց ոչ Ռուսաստանի պայմաններով», -ասուլիսի ընթացքում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Ուկրաինան պատրաստ է խաղաղության, բայց իրավացիորեն և մեր լիակատար աջակցությամբ պահանջում է, որ դա պարզապես չնշանակի հակամարտության սառեցում, իսկ Ռուսաստանը թելադրի պայմանները»,- infoport-ի փոխանցմամբ՝ հավելել է Շոլցը: