00:00:00

Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուն առաջ է անցել էրդողանից

00:28, 15 մայիս 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 7,66 տոկոսվ առաջ է անցնում Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանից։ Այս մասին հայտնում է Anka գործակալությունը՝ հղում կատարելով քվեարկության արդյունքների իր հաշվարկներին։

Գործակալության տվյալներով՝ քվեաարկության 31,2% մշակման արդյունքների համաձայն` Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 51,49%-ը, իսկ Էրդողանը` 43,83%-ը։

Ավելի վաղ նշվել էր, որ առջեւում է  Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը`հավաքելով ձայների ի 53,62 տոկոսը։  Քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալները  հրապարակում է A Haber գործակալությունը՝ հղում անելով Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի տվյալներին՝ ձայների 30 տոկոսը մշակելուց հետո։

Հայտնի է, որ Էրդողանը Ստամբուլից վերադարձել է Անկարա, որտեղից  վերահսկում է քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքը:  Թուրքիայի ընդդիմությունը պնդում է, որ իրենց թեկնածուն հաղթում է էրդողանին, թեեւ պաշտոնական տվյալներով հակառակ պատկերն է: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր