00:00:00

Քվեների հաշվարկը շարունակվում է․ «Ժողովուրդ» դաշինքն այս պահին ունի 55.02% ձայն, իսկ «Ազգ» դաշինքը՝ 31.15%

22:15, 14 մայիս 2023 Աշխարհ

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը, փոխանցում է Ermenihaber-ը։

Բացված 35,57% քվեատուփերի արդյունքներով՝ Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը, որի նախագահի թեկնածուն Ռ․Թ․ Էրդողանն է, առաջատար է։

 

«Ժողովուրդ» (Cumhur) դաշինքն այս պահին ունի 55.02% ձայն, իսկ «Ազգ» (Millet) դաշինքը՝ 31.15%, ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 8,63% ձայն։

 

Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 15.773.201 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 15.457.977 է։ Մասնակցության տոկոսը՝ 86.40։

 

Նշված քարտեզում կարմիրով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է «Ազգ» դաշինքը, նարնջագույնով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է «Ժողովուրդ» դաշինքը, մանուշակագունով՝ «Աշխատանք և ազատություն» դաշինքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր