Թուրքիայում ընտրությունների 50%-ից ավելի ձայների հաշվարկից հետո հաղթում է գործող նախագահ Էրդողանը, նա ունի 52,1%։ Հաջորդը Քըլըչդարօղլուն է՝ 42%։
Մինչդեռ երկրի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում քվեաթերթիկներն արդեն հաշվվել են։ Բոլորում, բացի վերջինից, Էրդողանը առաջատարն է:
Հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ից ավելին։ Եթե դա տեղի չունենա, երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։