00:00:00

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում․ գտնվել են փամփուշտներ, դանակ. ոստիկանները հայտնաբերել են 4 մասնակցի

11:50, 14 մայիս 2023 Իրավական

Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։ Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

 Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։ Վերջիններս Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր