00:00:00

Ովքեր են ազգային ժյուրիի անդամները. նրանք 12 միավոր տվեցին մեր թշնամու դաշնակից երկրին

03:15, 14 մայիս 2023 Շոուբիզնես

Լիվերպուլում ավարտվեց  «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հաղթող ճանաչվեց Շվեդիան։ 17–րդ համարի ներքո ելույթ էր ունեցել Հայաստանի պատվիրակ Բրունետը, որը կատարել է իր հեղինակային «Future Lover» երգը։ Նա զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։ Ազգային ժյուրիի այս որոշումն արդեն իսկ առաջացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերի դժգոհությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցն է, և շարունակաբար զինում է նրան։ Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։

Ահա, թե ովքեր են Հայաստանի ազգային ժյուրիի կազմում։ Սոնա Ռուբենյան, Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, Դավիթ Բադալյան, Վահագն Գևորգյան։ Հենց նրանք են որոշել, որ պետք է ամենաբարձր միավորները տալ մի երկրի, որը մեր թշնամու դաշնակիցն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր