Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը տարածում է վերջին սահմանային միջադեպի ադրբեջանական զոհերի նկարներն, անուն-ազգանունները, հուղարկավորության կադրերը։
Այստեղ խոսվում է 12 ադրբեջանցի զինծառայողի մասին։
Իրանական մեդիա տիրույթում էլ տարածվել է, որ ըստ Իրանի հետախուզության տվյալների՝ ադրբեջանական ուժերը մեծ կորուստներ ունեն։
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է երկու զոհի մասին։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Կութի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ և ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 1 զոհ: