00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ կլինիկական մահ ախտորոշմամբ քաղաքացու վերակենդանացման մասին

16:57, 13 մայիս 2023 Հասարակություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է կլինիկական մահ ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված և վերակենդանացած քաղաքացու դեպքին:

ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Ի պատասխան «առեղծվածային դեպք Երևանում. Դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ մայիսի 12 -ին, ժամը15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։

Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր