00:00:00

ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

15:07, 13 մայիս 2023 Քաղաքականություն

Եվրամիության ազնիվ միջնորդի դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչների հանդիպումը:
 
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ նպատակ ունենալով դրդել նրան ճանաչելու Կոսովոյի պետականությունը:
 
«Եվրամիության «ազնիվ միջնորդի» դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության պարագայում, որը ծավալվել է այս տարվա փետրվարին: Այն նախկինի պես ոչ մի կերպ չկարողացավ նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր