00:00:00

Սահմանին ինտենսիվ մարտեր են, կա զոհ, վիրավորներ, իսկ պետության ղեկավարն ու կինը կյանքն են վայելում

12:45, 13 մայիս 2023 Բլոգ

Մի քանի օր շարունակ ոչ թե կրակոցներ են սահմանում, այլ ինտենսիվ մարտեր, իսկ պետության ղեկավարն ու նրա կինը կյանք են վայելում, նկատում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Պետությունը գտնվում է փաստացի պատերազմի մեջ։ Մի քանի օր շարունակ ոչ թե կրակոցներ են սահմանում, այլ ինտենսիվ մարտեր` ծանր տեխնիկայի, հրետանային միջոցների, ականանետերի, անօդաչու թռչող սարքի, այլ հրաձգային զենքերի գործադրմամբ։ Զոհվել է մեկ, վիրավորվել մի քանի զինծառայող։ Մոտ մեկ ամիս է՝ խափանված է երկրի հիմնական հարկատու հանդիսացող ընկերություններից մեկի գործունեությունը։

Այդ նույն ժամանակահատվածում պետության ղեկավարն ու նրա կինը ցուցադրական ցինիզմով և անտարբերությամբ կյանք են վայելում` անհաղորդ երկրի ու ժողովրդի այն անվտանգային մարտահրավերներին և առկա խնդիրներին, որոնք առաջացել են բացառապես իրենց մեղքով», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր