00:00:00

Գողության փորձ արած երիտասարդը հայտնաբերվեց գիշերային ակումբում

14:20, 13 մայիս 2023 Իրավական

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, ժամը 13.30-ին անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Բագրևանդի փողոցի իր տան բակ և փորձել բացել ննջասենյակի եվրոպատուհանը, սակայն նկատելով իրեն՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրևանդի փողոցի գիշերային ակումբներից մեկում հայտնաբերվել, բնակարանային գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 35-ամյա մի երիտասարդ:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացրել են նախաքննական մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր