00:00:00

Տավուշում 43 երիտասարդ վերապատրաստվել է ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում անվճար հիմունքներով

10:59, 13 մայիս 2023 Հասարակություն

 

Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ)համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը: Այն նշանավորվեց միասնական ծառատունկով`HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Իջևան տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն՝ Անուշավան Մակարյանի մասնակցությամբ։«Հավատարիմ լինելով Բանկի ռազմավարությանը` մենք պարտավորված ենք զգումմեր գործունեությամբ նպաստել երկրի կայուն զարգացմանը: Տվյալ ծրագիրն ուղղված է Տավուշի մարզում զբաղվածության խթանմանը տեխնոլոգիական հմտությունների միջոցով, իսկ զբաղվածության ապահովումը մարզերում կայուն զարգացում ապահովելու կարևոր նախապայման է»,- նշեցHSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:  «Ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբմենք կարողացանք օգտակար լինել և՛ Իջևանի երիտասարդներին, ովքեր իրենց աշխատունակությունը բարձրացնելու և պահանջված հմտություններով զինվելու կարիք ունեն, և՛ Իջևանում գործող ՏՏ ընկերություններին, որոնց հարկավոր են ՏՏ ոլորտի նոր մասնագետներ: Ուրախությամբ պետք է նշեմ, շրջանավարտներից մի քանիսը արդեն իսկ ստացել են աշխատանքի առաջարկներ, ինչն ավելի է ոգևորում մեզ», -  եզրափակեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր