00:00:00

Որոշակի իմաստով թելադրողը իրավիճակն է, ինչ հանգուցալուծում կունենա՝ դժվար է ասել․ Աբրահամյան

21:05, 12 մայիս 2023 Բլոգ

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2 օր է՝ Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են:

Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել:

Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:

Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են:

Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա:

Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր