Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է «Ֆեյսբուք» սոցցանցում տեխնիկական խնդրի մասին։
«Հայրենակիցներ, «Ֆեյսբուքը» ժամանակավորապես վերածվել է «Օդնոկլասնիկիի»։ Հենց մտնում եք մեկի հաշիվ, ավտոմատ ընկերության հայտ եք ուղարկում։
Դա մենակ մեզ մոտ չէ։ Աշխարհի երեսին է։ Ինչ-որ ներքին տեխնիկական խնդիր է։ Միակ բանը, որը կարող եք անել, մի՛ մտեք ձեր մարդու սիրածի պրոֆիլ, քանի որ հիմա «կջոգի», որ «ջոգել եք»։ Մինչև կարգավորվի»,- գրել է Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում ։