00:00:00

Դա փոխհրաձգություն չի եղել, այլ ադրբեջանական բանակի հերթական սադրիչ գրոհը, որը համահունչ է ԻԳԻԼ-ի ոգուն. Մարուքյանն արձագանքել է պետդեպին

11:17, 12 մայիս 2023 Բլոգ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն թվիթթերի իր էջում արձագանքել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը՝ կապված Սոթքի ուղղությամբ երեկ Ադրբեջանի իրականացրած սադրանքի հետ։

Մարուքյանը, մասնավորապես, գրել է․ «Նախ՝ դա փոխհրաձգություն չի եղել, այլ ադրբեջանական բանակի հերթական սադրիչ գրոհը, որը համահունչ է ԻԳԻԼ-ի ոգուն։ Երկրորդ՝ մեր պահանջն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանի իր զորքը և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեեին ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ։ Երրորդ՝ 2022թ․ Պրահայի և Սոչի հանդիպումների ժամանակ Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի և դրա կիրառման սպառնալիքից»։

Հիշեցնենք, որ ամերիկացի պաշտոնյան գրել էր, թե Սոթքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունն ընդգծում է սահմաններից զինված ուժերի հետքաշման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր