Ադրբեջանցիներն ակնհայտորեն ականներ են տեղադրում Սյունիքի գրեթե բոլոր գյուղերում՝ կենդանիները սատկում են ականների պայթյունից, մարդիկ հնարավորություն չեն ունենում իրենց հողերն օգտագործել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ թշնամին ամեն ինչ անում է հայկական կողմին ահաբեկելու համար, ինչպես, օրինակ, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ մեր զինծառայողներից մեկին սպանել էին, լուսանկարն ուղարկել կնոջը ու WhatsApp-ում սթորի արել։
«Սա հետո տարածել էին իրենց խրախճանքի համար, հերոսացել։ Բոլոր տեղերում իրենք բաց դեմքերով են, որովհետև պատասխանատվությունից չեն վախենում»,-ասաց նա։