00:00:00

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել․ Մեսրոպ Առաքելյան

09:21, 12 մայիս 2023 Բլոգ

Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման հնարավոր չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«2022թ․ հունիսին անցկացվել է մրցույթ 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար, մեկ տրոլեյբուսի գինը 138.560.000 դրամ՝ 337.000 դոլար։

 

Եվ ահա, 2023թ․ ապրիլին ընթացքի մեջ է նոր մրցույթ ևս 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար նույն 138.560.000 դրամ գնով, որը սակայն կազմում է արդեն 358.000 դոլար՝ 21.000 դոլարով ավելի։

 

Արդյունքում քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում։

 

Իհարկե, չեմ հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը, բայց երևանցիների ուշադրությունը իր արդյունքը շուտով տալու է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր