Մարիուպոլում խուլիգանները կոտրել են Վլադիմիր Լենինի կիսանդրին, որը վերադարձվել է պատվանդանի վրա այն բանից հետո, երբ քաղաքը անցել է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։ Այս մասին հինգշաբթի ТАСС-ին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետ Օլեգ Մորգունը։
«Մի քանի ամիս առաջ տեղի բնակիչները բերեցին Լենինի կիսանդրին ու դրեցին հին պատվանդանի վրա, և այդքան ժամանակ այն կանգուն է եղել։ Այսօր ինչ-որ մեկը կոտրել է այն»,- ասել է քաղաքագլուխը։