Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան: Այս մասին գրել է Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան`գիտեն:
Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է`Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:
Իսկ թե ինչ պլանավորումներ ունի կամ կարող է ունենալ առաջիկայում Ադրբեջանը, դրանք որոշակի կանխատեսելիություն ունեն, որովհետև շատ ծրագրերի մասին Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում և դաշտ է նախապատրաստում»,- գրել է պատգամավորը: