00:00:00

Արմեն Գրիգորյանին 5 օրով կգործուղվի Բրյուսել

21:05, 11 մայիս 2023 Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։

Պատվիրակության կազմում են լինելու նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։

«Հայկական պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում է լինելու 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ»,– ասված է որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր