00:00:00

Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի և Սիրիայի միջև առաջնորդների մակարդակով հանդիպման հնարավորության մասին

19:44, 11 մայիս 2023 Աշխարհ

Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի և Սիրիայի միջև առաջնորդների մակարդակով հանդիպման հնարավորության մասին:  

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Մոսկվայում բանակցությունների արդյունքները, հայտարարել է Թուրքիայի և Սիրիայի միջև առաջնորդների մակարդակով հանդիպման հնարավորության մասին։ Այս մասին գրել է Anadolu-ն՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է A Haber հեռուստաալիքի եթերում։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախօրեին Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։

«Նախ մենք երկկողմանի բանակցություններ ունեցանք Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել քառակողմ հանդիպում»,- ասել է Չավուշօղլուն։

Քառակողմ հանդիպումը նվիրված էր Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորմանը։ Երկրների հարաբերությունները սրված են 2011 թվականից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր