00:00:00

«Զգուշացնում էինք դեռ 2021 թվականին»․ Թաթոյանը՝ ՀՀ-ում ադրբեջանական զինված ծառայողների տեղակայման մասին

19:05, 11 մայիս 2023 Տեսանյութեր

«Թաթոյան իրավունքի և արդարության կենտրոն» հիմնադրամը, որը հիմնել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հայտարարել է․

«Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարում են բնականոն կյանքը։

Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինված ուժերը զինված հարձակումներ են գործել այդ տարածքներից՝ ՀՀ գյուղերի հարևանությամբ, որտեղ ապօրինաբար տեղակայվել ու անօրինական ամրացման աշխատանքներ են իրականացրել։ Այս հանցավոր արարքների հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ գյուղերը պաշտպանող ՀՀ զինծառայողներ»:

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր