Մայիսի 11-ին Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:
Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել.
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին»: