00:00:00

ՌԴ-ն ԼՂ հարցում հանդես է գալիս որպես միջնորդ․ և՛ ՀՀ-ից, և՛ Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում

14:35, 11 մայիս 2023 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին։

«Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Ընդամենը նախօրեին Պուտինը առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, շփումները շարունակվում են ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի: Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- եզրափակել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր