00:00:00

Անհայտ անձը Ստեփանակերտի 23-ամյա բնակչի քարտից 250.000 հազար դրամ է փոխանցել իր խաղային հաշվին, նույն պահին էլ պարտվել

13:03, 11 մայիս 2023 Իրավական

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է համակարգչային տեխնիկայի օգնությամբ հափշտակության դեպքի մասին։ Տարածված հաղորդագրության մեջ ասված է․

 

«Մայիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Ա.Խ.-ի դիմումն այն մասին, որ ս. թ. մայիսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված աշխատավարձի ստացման քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 250.000 ՀՀ դրամ է փոխանցել իր կողմից օգտագործվող, Վ.Մ.-ի (ծնված 1990թ.) անձնական տվյալներով գրանցված «Adjarabet» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն պահին «ԲԼՈՏ» խաղի միջոցով խաղարկել և պարտվել է փոխանցված ամբողջ գումարը։

 

 

Արդյունքում Ա․Խ.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

 

Վարչությունը հորդորում և զգուշության կոչ է անում քաղաքացիներին`անձնական և բանկային քարտի տվյալների պաշտպանության համար զերծ մնալ օնլայն հարթակում կատարվող ցանկացած գործարքներից։

 

Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը, լուսանկարը, կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություններ մի՛ ներմուծեք այնպիսի կայքերում և համակարգերում, որոնց սովորաբար ծանոթ չեք։

 

Ցանկացած կասկածի դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր