00:00:00

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասում գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում կստանա 737 հազար, «գերազանց»-ի դեպքում՝ 923 հազար դրամ. Սուրեն Պապիկյան

12:37, 11 մայիս 2023 Քաղաքականություն

Կառավարության որոշմամբ սահմանվեցին պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափը և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափերը, ինչպես նաև հստակեցվեց օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:

Ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: Ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր