Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։
«Ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ, կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի. ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև Խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի ու դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել», - ասաց նա։
Փաշինյանը, սակայն, ասաց, թե խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը ու այն պատրաստել ստորագրման։
Մանրամասները՝ տեսանյութում։