00:00:00

Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Նիկոլ Փաշինյան

11:08, 11 մայիս 2023 Տեսանյութեր

Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխան գործողություններից հետո, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կողմից կա չորս վիրավոր, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում», - ասաց Փաշինյանը։

Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօրվա սադրանքը, նրա խոսքով, նպատակ ունի խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց նա։

Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են. նման տեղեկատվությունը, ըստ վարչապետի, հորինվում է իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու ու կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով լուրը հորինել է իրադրությունը սրելու համար, իսկ իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային  գորընթացը զրոյացնելն է ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը», - նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր