00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ

23:28, 19 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության քննադատությանը, որը դատապարտել էր վերջերս Սուխումիում կայացած Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնյայի հետ Արցախի պատվիրակության հանդիպումը: Ինչպես պարզաբանում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել Աբխազիայի դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում, որին հրավիրված էին Աբխազիայի օտարերկրյա գործընկերները, որոնց  թվում  են եղել Լեռնային Ղարաբաղից հյուրերը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է Բաքվին: Այս դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել մասնակցել կոնկրետ միջազգային իրադարձություններին, միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», - նշել է ԱԳՆ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր