00:00:00

Տավուշի մարզում «անկլավների» հանձնման հետ կապած Գրիգորի Խաչատուրովը խնդիրներ է առաջացնում, իշխանությունների մոտ վախեր են. Նահապետյան

18:18, 10 մայիս 2023 Քաղաքականություն

Վախերն իշխանությունների մոտ է։ Ինձ համար միանշանակ է՝ առաջին հերթին Տավուշի մարզում, այսպես կոչված, անկլավների հանձնման հետ կապած Գրիգորի Խաչատուրովը և ընկերները խնդիրներ են առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության փաստաթուղթը ստորագրվել է երկրորդ օրինակով։ Առաջին օրինակի երկրորդ կետով նշված է եղել, որ բացի Աղդամի շրջանը հանձնելուց, հանձնելու են նաև Ղազախի հարակից տարածքները, իսկ այդ տարածքները Նոյեմբերյանի և Իջևանի տարածքներն են, որոնք այդ ժամանակ ամբողջությամբ եղել է երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության ներքո։ Գրիգորի Խաչատուրովը բանավոր կարգադրություն է արել, որը հետագայում վերածվել է ձեռագրի և համացանցում այդ փաստաթուղթը կա, որ ինքը և իր ընկերները չեն ենթարկվելու այդ հրամանին։ Ակնհայտ է, որ նա ընդդիմանալու էր, հետաքրքիր է, որ փաստաթուղթը ստորագրվում է երկրորդ տարբերակով, որում Ղազախի հարակից տարածքները հանձնելու մասը հանված է»,-նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ ռուսական կողմին ուղղակի բացատրել են, ասել են, որ եթե ստորագրումից 10 օր հետո փորձենմ հանձնել այդ տարածքները, ընդդիմանալու են, չէր բացառվում, որ ռազմական գործողություններ լիներ Ադրբեջանի հետ՝ ՀՀ տարածքում։

Ըստ Նահապետյանի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորել են, քանի որ իշխանությունները պատրաստվում են «խաղաղության պայմանագրի» մեջ ներառել նաև այդ տարածքների հանձնումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր