Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 14-ին երկրում կայանալիք ընտրություններից հետո ինքը մտադիր է նորից բարձրացնել երկրի նոր սահմանադրության հարցը։
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ունենա ժողովրդի կամքով կազմված սահմանադրություն: Դա կլինի Թուրքիայի դարի մեր տեսլականի ամենակարևոր նպատակը: Մենք այդ հարցը օրակարգ կդնենք ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ գլխավոր հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։