Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Риа գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին նշվում է Պուտինի ստորագրած հրամանագրում։
«Ուժը կորցրած ճանաչել Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը»,- ասված է փաստաթղթում։
Նախորդ հրամանագիրը արգելում էր ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև։