00:00:00

Հյուսիս-հարավի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

21:27, 09 մայիս 2023 Հասարակություն

Հյուսիս-հարավի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում (Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ) մայիսի 10-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: 

Այդ ընթացքում մոտ 15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր