Եվրամիությունը չպետք է վախենա ռուսական ուժի ցուցադրումից և միասնական մնա Ուկրաինային աջակցելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ, գրել է РИА Новости-ն։
«Այսօր Պուտինը ցույց է տալիս իր հրթիռները, տանկերն ու զինվորներին: Նա մեզ չի վախեցնում, և մենք անդրդվելի ենք Ուկրաինային աջակցելու հարցում, քանի դեռ դա պահանջվում է»,- ասել է ԳԴՀ-ի ղեկավարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում հայտարարել էր, որ երկրի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել, և Արեւմուտքը փորձում է հասնել Ռուսաստանի քայքայմանն ու կործանմանը։