00:00:00

Սուրեն Պապիկյանը կնոջ և դստեր հետ այցելել է իր վետերան պապիկին

17:03, 09 մայիս 2023 Բլոգ

Պաշտպանության նախարարի պաշոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանն այսօր կնոջ ու դստեր հետ այցելել է հայրենական պատերազմի մասնակից իր պապիկին։

Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Հայրենական պատերազմի մասնակից պապիկս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այս տարի իր տարեդարձը տոնում է կրտսեր ծոռնուհու՝ Նռանե Պապիկյանի հետ»։

Նախորդ տարի՝ 2022-ի մայիսի 9-ին Պապիկյանի կինը լուսանկար էր հրապարակել ու գրել. «Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանը դարձավ 98 տարեկան: Մեր հաղթանակները մեզ հետ ապրում են և պարտավորեցնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր