Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակի առթիվ:
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, երկրորդ համաշխարհային պատերազմն ու այն ժամանակ տարած հաղթանակը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Մենք երբեք չենք մոռանա մեր պապերի ու հայրերի սխրանքը, ովքեր պաշտպանել են բոլորիս խաղաղ ապրելու իրավունքը։ Մեծ Հայրենականի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն։ Հավերժ փառք և խոնարհում անմահ հերոսների հիշատակին։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթնակը շարունակական է լինելու»։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել շքերթ։