00:00:00

Շուշին ընկել է, եւ դա մեր բոլորի պարտությունն է., ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի. Քյարամյան

10:13, 09 մայիս 2023 Քաղաքականություն

Շուշին ընկել է եւ դա մեր բոլորի պարտությունն է., ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի. Դա հայ ժողովրդի եւ ազգի պարտությունն է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում նշեց Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Դիտարկմանը, որ այս իշխանության օրոք է Շուշին ընկել, նա ասաց. «Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա: Իհարկե, նախաքննություն է իրականացվել, ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այդ մասով Գործը գտնվում է դատաքննության փուլում»:

Քյարամյանը նշեց, որ ինքը պատերազմի օրերին որպես կամավոր է եղել Արցախում. «Շտ ուրախ կլինեի, որ շատ-շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին եւ միգուցե այդ պարագայում Շուշին չկորցնեինք»:

Հարցին, թե արդյոք ինքը վարչապետին խորհուրդ չի տալիս չխոսել, քանի որ շատ գործեր գտնվում են քննչական կոմիտեի վարույթում եւ նախաքննական գաղտնիքներ կան, Քյրամյանը պատասխանեց. «Ես պարոն վարչապետին խորհուրդներ տալու կամ ընդհանրապես այդ հարցերով շփվելու իրավասություն չունեմ: Մեր գործունեությանը պարոն վարչապետը երբեք չի խանգարել, ես էլ  որեւէ մեկին չեմ զեկուցում»:

Անդրադառնալով 11 հազար դասալիքների մասին հայտարարությունենրին, նա նկատեց. «Հայաստանում կան բազմաթիվ քրգործեր հարուցված դասալքության, տարբեր թեմաներով, ես չէի ուզենա դրան անդրադառնալ: Թվեր չեմ ասի»:

Նա հավելեց, որ որ չի տիրապետում 11 հազար դասալիքի մասին տեղեկություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր