Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել՝ համացանցում աթեիզմի, հակաիսլամական քարոզչության եւ Ղուրանի այրման համար, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական իշխանության մամուլի կենտրոնը:
«Կայացված դատավճռի հիման վրա մահապատժի են դատապարտվել Սադրոլլա Ֆազելի-Զարեհը՝ մարգարեին վիրավորելու, դավանափոխության, Մարգարեի մոր նկատմամբ աստվածանարգության, Ղուրանը այրելու միջոցով պղծելու, սուրբ հասկացությունները վիրավորելու եւ այլ անձանց մասնավոր լուսանկարներ հրապարակելու մեղադրանքով՝ առանց նրանց համաձայնության, եւ Յուսեֆ Մեհրդադը՝ մարգարեին վիրավորելու, ինչպես նաեւ կրոնական եւ իսլամական հասկացությունները... դատավճիռն ի կատար Է ածվել այսօր առավոտյան», – ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մեհրդադն ու Ֆազելի-Զարեհը, օգտագործելով իրանական հեռախոսային և ֆրանսիական վիրտուալ համարները, ստեղծել և կառավարել են համապատասխանաբար 15 և 20 ինտերնետային համայնքներ և ալիքներ, որոնք զբաղվում էին աթեիստական և հակաիսլամական քարոզչությամբ և վիրավորում էին մահմեդականների համար սրբազան հասկացություններն ու անհատներին: Հետաքննության ընթացքում, այդ թվում՝ հայտնաբերվել են տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ մեղադրյալները Ղուրան են այրել։