Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչին: Այս մասին հայտնել է Հայաստնաի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։
«Մեր մարզիկի համար քիչ թե շատ բարդ ստացվեց միայն առաջին ռաունդը, որտեղ Հովհաննիսյանը հաղթեց 3։2 հաշվով։ 2-րդ ռաունդում հայ մարզիկը պարզապես քարուքանդ արեց թուրք մրցակցին։ Մի շարք ուժգին հարվածներ, 3 նոկդաուն, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։
1/4 եզրափակիչում մեր մարզիկը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։