00:00:00

Խայտառակություն է, բանակի հեղինակությունը փորձում են հավասարեցնել պլինտուսի մակարդակի. Թոխատյան

18:18, 08 մայիս 2023 Տեսանյութեր

«Դա ամոթ է։ Դրանք այն մարդիկ են, ովքեր հաղթանակ են բերել մեր երկրին և որոնցով սերունդներ են մեծացել։ Հիմա ամեն ինչ անում են, որ մերք չունենանք հերոսներ, որոնցով սերունդներ կդաստիարակենք։ Որ կողմ նայում ես՝ կամ դատի մեջ են, կամ դատվում են, կամ խոսք է գնում, որ դեռ կդատեն և սա, ուղղակի խայտառակություն է, այսպիսի բան անել չի կարելի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը։

Թոխատյանն ասում է՝ եթե իշխանությունները զինվորականներին ասելիք ունեն, թող ներքին կարգով դա անեին. «Անկախությունից հետո մեր երկրում երկու կայացած ինստիտուտ է եղել՝ եկեղեցին և բանակը։ Վերջին տարիներին երկու ինստիտուտն էլ քարկոծվեցի և դա արվում է որպեսզի, հատկապես, բանակի հեղինակությունը որքան հնարավորէ հասցնեն պլիդուզի մակարդակի։ Նման բան անել չի կարելի։ Բանակն այն ինստիտուտն է, որ մեր երկրի երեկն է, այսօրն ու ապագան»,- ասել է դերասան Հրանտ Թոխատյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր