00:00:00

Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է

17:43, 08 մայիս 2023 Հասարակություն

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ահազանգում է՝ Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է։

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելու աղետալի վնասներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամն է, որը մեղմելու նպատակով Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ֊ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, արդյունքում ` այսօր ջրամբարը գրեթե դատարկ է»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նաև լուսանկարներ է հրապարակել։ Առաջին լուսանկարում Սարսանգի ջրամբարն է՝ մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդում  ջրամբարի ներկայիս պատկերն է։

«Երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր,   ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»,- նշել են Արցախի ՏԿԵ նախարարությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր