ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին ընդառաջ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
«Ռուսաստանի պետության ղեկավարը շնորհավորանքներում նշել է, որ այս նշանակալից օրը մենք խորին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում անօրինակ սխրանքները մարտի դաշտերում և անձնուրաց աշխատանքը թիկունքում թույլ տվեցին ջախջախել նացիստական զավթիչներին և պաշտպանել հայրենի եզերքի ազատությունը», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։