ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարել է՝ չի ներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին:
«Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ։ Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանը։