00:00:00

Որևէ հարց իրավական ճանապարհով լուծում չի ստանում. անցնում ենք ավելի վճռորոշ պայքարի. զոհվածի հայր

16:03, 08 մայիս 2023 Հասարակություն

Բոլորս էլ գիտենք, որ այս պատերազմը կարող էր չլիներ, այն եղավ չարաբաստիկ հեղափոխության շնորհիվ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վահիդ Սահակյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված հադրուցի Ժորա Սահակյանի հայրը։

 

«Հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվեց մարդ, որն, ըստ ինձ՝ հակաազգային անձնավորություն է։ Նա բազմիցս հայտարարել է, թե բանակցությունները սկսում է իր սեփական կետից, ոչ թե Սերժ Սարգսյանի կետից: Հաջորդ հայտարարությամբ նա ասաց՝ ինչ ուզում, այն էլ բանակցում եմ, իսկ երրորդը, որը պատերազմի նախապայման ստեղծեց, Արցախում արված հայտարարությունն էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ու ինչպես Ալիևը խոստովանեց՝ իրան այլ բան չէր մնում, քան պատերազմ սկսելը»,- նշեց նա։

 

 

Վահիդ Սահակյանի խոսքով՝ զոհված տղաների ծնողների համար ամենացավալին Փաշինյանի՝ 2022 թվականի ապրիլին Ազգային ժողովում արված հայտարարությունն էր. «Ինքը դաժան հայտարարություն արեց, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Այսինքն՝ դրանով նա խոստովանեց, որ մեր տղաներին ինքն է սպանել։ Դրանից հետո մենք ծնողներով հանցագործության մասին հայտարարություն տվեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, մեծ դժվարությամբ հանդիպեցինք այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նա ասաց, որ մեր պահանջն արդար է և խոստացավ, որ ամեն ինչ կանեն այդ ամենը բացահայտելու համար։ Սակայն դրանք լոկ խոսքեր էին»,- ասաց Վահիդ Սահակյանը։

 

Նա միաժամանակ հիշեցրեց, որ այդուհանդերձ գործ հարուցվեց՝ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու հոդվածով, որից հետո գործն ուղարկեցին Զինվորական դատախազություն, այնտեղից՝ Քննչական կոմիտե, հետո՝ ԱԱԾ։ «Ամբողջ տարին քաշքշուկի մեջ էինք, դրան գումարվեց սեպտեմբերի 21-ը՝ ծնողների դեմ կիրառված բռնությունը։ Եւ ամեն մի ցավը մեզ՝ ծնողներիս, ավելի միավորեց, քանի որ առանձին-առանձին չէինք կարող պայքարել այս անօրինակությունների դեմ»,- նշեց նա։

 

Այնուհետև նա ներկայացրեց ողջ գործընթացը, թե ինչերի միջով են անցնել ծնողները։ Իսկ դա բերեց նրան, որ իրենք վերջնարդյունքում հայտարարեցին՝ անցնում են ավելի վճռորշ պայքարի։ «Մենք ստիպված ծնողական համայնքի որոշմամբ հայտարարությամբ ենք հանդես եկել, որ այլեւս այս երկրում գոյություն չունի իրավական համակարգ, որեւէ հարց իրավական ճանապարհով լուծում չի ստանում, որովհետեւ այդ ամբողջ համակարգը գտնվում է մեր չեղյալ վարչապետի ձեռքին: Մենք ասացին, որ անցնում ենք ավելի վճռորոշ պայքարի: Հիմա քննարկում ենք այդ պայքարի տեսակները: Ընտրելու ենք ամենաօպտիմալ ճանապարհը»,- ասաց Վահիդ Սահակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր