Երևանում այսօր կեսօրից հետո, մայիսի 9-ին, 13-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 9-ին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-ի և 12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի և 9-ի ցերեկը կնվազի՝ 2-3, մայիսի 10-ին, 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։