Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների համար։
«Ես իմ գործընկերոջը զեկուցեցի տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին և խոսեցի խաղաղության օրակարգի բարելավմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին, ներառյալ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլը։
Ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքներ, տրանսպորտային հաղորդակցությունների բացում. այս բոլոր հարցերը նույնպես օրակարգում են»,-ասել է Բայրամովը լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ Վիլնյուսում կայացած ճեպազրույցում։