Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրայում շաբաթ օրը 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.47-ին (Մոսկվայի ժամանակով 20.47-ին) Ճապոնիայի Հոկայդո քաղաքից 115 կմ դեպի արևելք։ Օջախը գտնվում էր 60 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։